ԳլխավորՔննություն

Վարորդական քննության կարգը

Վարորդական վկայական ստանալու համար, կախված կարգից, անցկացվում են տեսական և գործնական քննություններ։ Ստորև ներկայացված է քննությունների ընթացքը՝ քայլ առ քայլ։

Տեսական վճար
3 000 ֏
Գործնական վճար
13 000 ֏
Վճար
3 000 ֏
Տեսական քննությանը մասնակցելու համար վճարվում է 3 000 դրամ պետական տուրք։
Փաստաթղթերը

ՀՀ քաղաքացիները քննությանը մասնակցելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

Կախված կարգից և դիմելու հիմքից՝ կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր՝

1
Անձնագիր կամ նույնականացման քարտ (ID քարտ), իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ զինվորական գրքույկ։
2
Քննության պետական տուրքի վճարման անդորրագիր, իսկ գործնական քննության համար՝ նաև ծառայության վճարի անդորրագիր։ «D» կարգի և «D1» ենթակարգի համար պահանջվում է նաև վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ։ Բժշկական հավատարմագրման տվյալները քննական մարմինն ստանում է «ԱՐՄԵԴ» համակարգից ինքնաշխատ, իսկ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք տեղեկանքը ներկայացնում են թղթային տարբերակով։
3
Վարորդական վկայական (նոր կարգ կամ ենթակարգ ավելացնելու որակավորման քննությանը մասնակցելու, վարորդական վկայականը փոխանակելու կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում)՝ բացառությամբ միայն թվային վարորդական վկայական ունենալու դեպքի։
Քննության լեզուն

Տեսական քննություններն անցկացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն կամ արաբերեն։

ՀայերենՌուսերենԱնգլերենՊարսկերենԱրաբերեն
Համակարգչային քննություն · 2 մաս
Քննության կառուցվածքը

Տեսական քննություններն անցկացվում են 2 մասից բաղկացած համակարգչային թեստերի միջոցով՝ հոգեբանական թեստ և գիտելիքների ստուգման թեստ։

Հոգեբանական թեստ

Հոգեբանական թեստը բաղկացած է պատասխանի 2–5 տարբերակ պարունակող 3 հարցերից։

Հոգեբանական թեստի հարցի օրինակ
Հոգեբանական թեստի հարցի օրինակ
Քննություն հանձնողը պետք է ճիշտ պատասխանի բոլոր 3 հարցերին։ Նույնիսկ մեկ սխալի դեպքում չի թույլատրվում անցնել հաջորդ փուլ։
Գիտելիքների ստուգման թեստ

Գիտելիքների ստուգման թեստը կազմված է պատասխանի 2–5 տարբերակ պարունակող 20 հարցերից։ Տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան։ Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է։

20
հարց
18
նվազագույնը
30
րոպե
Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից
2
Հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից
15
Ճանապարհային երթևեկության կանոնները (ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշում)
2
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը
1
Հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ
Մանրամասների ու հնարավոր փոփոխությունների համար տես ՀՀ կառավարության համապատասխան որոշումը։ Վճարներն ու պայմանները կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել։