DriveMeDriveMe
ԳլխավորՈւսուցումՊարապմունքՄեր մասինԿապ մեզ հետ
ԳլխավորՈւսուցումՊարապմունքԱնձնական էջ

Դուրս գա՞լ

Վստա՞հ ես, որ ցանկանում ես դուրս գալ։ Քո առաջընթացը կպահպանվի։

Ուսուցում

  • Տեսական ուսուցում
  • Թեստեր
  • Քննության սիմուլյացիա

Ընկերություն

  • Մեր մասին
  • Կապ մեզ հետ
  • Քննության գրանցում

Կապ

  • +374 41 262 227
  • drivemeyerevan@gmail.com
  • Մովսես Խորենացի 160/1, Երևան
WhatsAppTelegramInstagramFacebook
DriveMeDriveMe

Ժամանակակից ավտոդպրոց՝ տեսությամբ, թեստերով, քննության սիմուլյացիայով և փորձառու հրահանգիչներով։

ՆերբեռնիրApp StoreՆերբեռնիրGoogle Play
© 2026 DriveMe։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Օգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականություն
Ուսուցում

ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ

ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՆշաններ և գծանշումներ

Ուսուցում

Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Նախազգուշացնող նշաններԱռավելության նշաններԱրգելող նշաններԹելադրող նշաններՀատուկ թելադրանքի նշաններՏեղեկատվության նշաններՍպասարկման նշաններԼրացուցիչ տեղեկատվության նշաններ
Հորիզոնական գծանշումներՈւղղաձիգ գծանշումներ
Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ
Արգելակային համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկՂեկային կառավարման համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկԱրտաքին լուսային սարքերի անսարքությունների ու պայմանների ցանկԱնիվների ու դողերի անսարքությունների ու պայմանների ցանկՇարժիչի անսարքությունների ու պայմանների ցանկԱյլ անսարքությունների ու պայմանների ցանկ
Օրենքում կիրառվող հասկացություններՀոդված 13․ Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումներըՀոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջներըՀոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականություններըՀոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքըՀոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

Գլուխ X. Խաչմերուկների անցումը

86.1. Խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես, վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:


87. Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:


88. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկի հատված, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:


Կարգավորվող խաչմերուկներ

89. Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:


90. Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց հետ:


91. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:


92. Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:


93. Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը կարող է այն ազատել նախընտրած ուղղությամբ, սակայն պայմանով, որ դա չի խանգարի երթևեկության մյուս մասնակիցների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով:


94. Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:


Չկարգավորվող խաչմերուկներ

95. Այն խաչմերուկը, որտեղ բացակայում է լուսացույցը կամ կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է լուսացույցի դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող:


96. Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից: Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:


97. Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:


98. Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի, ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:


98.1. 4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին:


99. Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:


100. Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայի վարորդը, անկախ երթևեկության ուղղությունից, երթևեկության առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ:


101. Երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա:

ՆախորդԳլուխ IX. Կանգառը և կայանումըՀաջորդ Գլուխ XI. Հետիոտնային անցումների հատումը