Լրացուցիչ տեղեկատվության նշաններ
Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են: Դրանք են`

8.1.1. «Հեռավորություն մինչև օբյեկտ»
ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը.

8.1.2. «Հեռավորություն մինչև օբյեկտ»
նշանը ցույց է տալիս 2.4` «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է»

8.1.3. «Հեռավորություն մինչև օբյեկտ»
ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ.

8.1.4. «Հեռավորություն մինչև օբյեկտ»
ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ.

8.2.1. «Ազդման գոտի»
ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին.

8.2.2. «Ազդման գոտի»
ցուցանակը ցույց է տալիս և (կամ) տեղեկացնում 3.27 «Կանգառն արգելված է», 3.28` «Կայանելն արգելված է», 3.29` «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին», 3.30` «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին»
արգելող նշանների ազդման գոտին.

8.2.3. «Ազդման գոտի»
ցուցանակը ցույց է տալիս և (կամ) տեղեկացնում է` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտու վերջը

8.2.4. «Ազդման գոտի»
ցուցանակը ցույց է տալիս և (կամ) տեղեկացնում է` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտում գտնվելու մասին.

8.2.5. «Ազդման գոտի»
ցուցանակը ցույց է տալիս և (կամ) տեղեկացնում է` 7.2.6, 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ

8.2.6. «Ազդման գոտի»
ցուցանակը ցույց է տալիս և (կամ) տեղեկացնում 7.2.6, 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում.

8.3.1. «Ազդման ուղղություն»
ցույց է տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները` դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները.

8.3.2. «Ազդման ուղղություն»
ցույց է տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները` դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները.

8.3.3. «Ազդման ուղղություն»
ցույց է տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները` դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները.

8.4.1. «Տրանսպորտային միջոցի տեսակը»
Համատեղ ներկայացված նշանի ազդեցությունը տարածվում է 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա.

8.4.2. «Տրանսպորտային միջոցի տեսակը»
Համատեղ ներկայացված նշանի ազդեցությունը տարածվում է կցորդով կամ կիսակցորդով յուրաքանչյուր տեսակի բեռնատար ավտոմոբիլների կամ տրակտորների, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցները քարշակող տրանսպորտային միջոցների վրա:

8.4.3. «Տրանսպորտային միջոցի տեսակը»
Համատեղ ներկայացված նշանի ազդեցությունը տարածվում է թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա.

8.4.3.1 «Տրանսպորտային միջոցի տեսակը»
Համատեղ ներկայացված նշանի ազդեցությունը տարածվում է արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա:

8.4.4. «Տրանսպորտային միջոցի տեսակը»
Համատեղ ներկայացված նշանի ազդեցությունը տարածվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.

8.4.5. «Տրանսպորտային միջոցի տեսակը»
Համատեղ ներկայացված նշանի ազդեցությունը տարածվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների վրա.

8.4.6. «Տրանսպորտային միջոցի տեսակը»
Համատեղ ներկայացված նշանի ազդեցությունը տարածվում է մոտոցիկլների վրա

8.4.7. «Տրանսպորտային միջոցի տեսակը»
Համատեղ ներկայացված նշանի ազդեցությունը տարածվում է մոպեդների և հեծանիվների վրա.

8.4.8. «Տրանսպորտային միջոցի տեսակը»
Համատեղ ներկայացված նշանի ազդեցությունը տարածվում է «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա.

8.4.9. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից»
ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը:

8.4.10. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից»
ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը:

8.4.11. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից»
ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը:

8.4.12. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից»
ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը:

8.4.13. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից»
ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը:

8.4.14. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից»
ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը: 8.4.14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածվում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա:

8.4.15. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից»
ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը:

8.5.1. «Շաբաթ, կիրակի և տոն օրեր»
ցուցանակը տեղեկացնում է շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.

8.5.2. «Աշխատանքային օրեր»
ցուցանակը տեղեկացնում է շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.

8.5.3. «Շաբաթվա օրեր»
ցուցանակը տեղեկացնում է շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է.

8.5.4. «Գործողության ժամանակ»
ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, որոնց ընթացքում նշանը գործում է.

8.5.5. «Գործողության ժամանակ»
ցուցանակը ցույց է տալիս շաբաթ, կիրակի կամ տոն օրերին այն ժամերը, որոնց ընթացքում նշանը գործում է.

8.5.6. «Գործողության ժամանակ»
ցուցանակը ցույց է տալիս աշխատանքային օրերին այն ժամերը, որոնց ընթացքում նշանը գործում է.

8.5.7. «Գործողության ժամանակ»
ցուցանակը ցույց է տալիս նշված օրվա այն ժամերը, որոնց ընթացքում նշանը գործում է.

8.5.8. «Մերկասառույց»
ցուցանակը կիրառվում է 4.9.1 նշանի հետ՝ տեղեկացնելու համար, որ 4.9.1 նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով։ Անհրաժեշտության դեպքում 8.5.8 ցուցանակը կարող է կիրառվել նաև 1.15, 1.32, 1.33, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.20, 3.22, 3.24, 3.32, 3.33 և 5.31 ճանապարհային նշանների հետ:

8.6.1. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»
ցույց է տալիս, որ բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կանգնեցվեն երթևեկելի մասի վրա՝ մայթի երկարությամբ:

8.6.2. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»
մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կայանման տեղն ու ձևը.

8.6.3. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»
մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կայանման տեղն ու ձևը.

8.6.4. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»
մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կայանման տեղն ու ձևը.

8.6.5. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»
մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կայանման տեղն ու ձևը.

8.6.6. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»
մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կայանման տեղն ու ձևը.

8.6.7. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»
մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կայանման տեղն ու ձևը.

8.6.8. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»
մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կայանման տեղն ու ձևը.

8.6.9. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում»
մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կայանման տեղն ու ձևը.

8.7. «Կայանում չգործարկված շարժիչով»
ցույց է տալիս, որ 6.4` «Կայանման տեղ»
նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով.

8.8. «Վճարովի ծառայություններ»
տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են.

8.9. «Կայանման տևողության սահմանափակում»
տեղեկացնում է 6.4 «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին:

8.10. «Ավտոմոբիլների զննման տեղ»
տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն.

8.11. «Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում»
տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից.

8.12. «Վտանգավոր կողնակ»
նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է 1.25` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ.

8.13. «Գլխավոր ճանապարհի ուղղություն»
ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում.

8.14. «Երթևեկության գոտի»
ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը.

8.15. «Կույր հետիոտներ»
տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է 1.22, 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ.

8.16. «Խոնավ ծածկույթ»
տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է.

8.17. «Հաշմանդամություն ունեցող անձինք»
տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով.

8.18. «Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից»
տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա.

8.19. «Վտանգավոր բեռի դասը»
ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի։ Կիրառվում է 3.32` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.8.1 - 4.8.3` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ.

8.20.1. «Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը»
կիրառվում են 3.12 նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի.

8.20.2. «Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը»
կիրառվում են 3.12 նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի.

8.21.1. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը»
կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս մետրոյի կայարանի մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակը:

8.21.2. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը»
կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս ավտոբուսի (տրոլեյբուսի) կանգառի մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակը:

8.21.3. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը»
կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս տրամվայի կանգառի մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակը:

8.22.1. «Խոչընդոտ»
Նշանը կիրառվում են 4.2.1 նշանի հետ և ցույց տալիս, որ խոչընդոտը թույլատրվում է շրջանցել միայն աջ կողմով:

8.22.2. «Խոչընդոտ»
Նշանը կիրառվում են 4.2.2 նշանի հետ և ցույց տալիս, որ խոչընդոտը թույլատրվում է շրջանցել միայն ձախ կողմով:

8.22.3. «Խոչընդոտ»
Նշանը կիրառվում են 4.2.3 նշանի հետ և ցույց տալիս, որ խոչընդոտը թույլատրվում է շրջանցել և՛ աջ, և՛ ձախ կողմով:

8.23. «Աշխատում է տարհանիչը»
Ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում:

8.24. «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ»
Ցուցանակի վրա կարող է նշվել կայանատեղն օգտագործող կազմակերպության անվանումը:

8.25. «Բացի ծառայողական ավտոմոբիլներից»
Ցուցանակի վրա կարող է նշվել կազմակերպության անվանումը:

8.26. «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի»

8.27. «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից»

8.28. «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղի»

8.29. «Էլեկտրամոբիլների լիցքավորում»
կիրառվում է 7.4, 7.5, 7.7 և 7.9–7.11 նշանների հետ՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորության մասին տեղեկացնելու համար: