DriveMeDriveMe
ԳլխավորՈւսուցումՊարապմունքՄեր մասինԿապ մեզ հետ
ԳլխավորՈւսուցումՊարապմունքԱնձնական էջ

Դուրս գա՞լ

Վստա՞հ ես, որ ցանկանում ես դուրս գալ։ Քո առաջընթացը կպահպանվի։

Ուսուցում

  • Տեսական ուսուցում
  • Թեստեր
  • Քննության սիմուլյացիա

Ընկերություն

  • Մեր մասին
  • Կապ մեզ հետ
  • Քննության գրանցում

Կապ

  • +374 41 262 227
  • drivemeyerevan@gmail.com
  • Մովսես Խորենացի 160/1, Երևան
WhatsAppTelegramInstagramFacebook
DriveMeDriveMe

Ժամանակակից ավտոդպրոց՝ տեսությամբ, թեստերով, քննության սիմուլյացիայով և փորձառու հրահանգիչներով։

ՆերբեռնիրApp StoreՆերբեռնիրGoogle Play
© 2026 DriveMe։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Օգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականություն
Ուսուցում

ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ

ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՆշաններ և գծանշումներ

Ուսուցում

Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Նախազգուշացնող նշաններԱռավելության նշաններԱրգելող նշաններԹելադրող նշաններՀատուկ թելադրանքի նշաններՏեղեկատվության նշաններՍպասարկման նշաններԼրացուցիչ տեղեկատվության նշաններ
Հորիզոնական գծանշումներՈւղղաձիգ գծանշումներ
Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ
Արգելակային համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկՂեկային կառավարման համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկԱրտաքին լուսային սարքերի անսարքությունների ու պայմանների ցանկԱնիվների ու դողերի անսարքությունների ու պայմանների ցանկՇարժիչի անսարքությունների ու պայմանների ցանկԱյլ անսարքությունների ու պայմանների ցանկ
Օրենքում կիրառվող հասկացություններՀոդված 13․ Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումներըՀոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջներըՀոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականություններըՀոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքըՀոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

Գլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումը

36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:


37. Ձախ շրջադարձի (հետադարձի) ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված ձախ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված աջ ձեռքը: Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված աջ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված ձախ ձեռքը: Արգելակման ազդանշանին համապատասխանում է դեպի վեր պարզված աջ կամ ձախ ձեռքը:


38. Մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս՝ վարորդը պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` հեծանվորդներին: Երկու դեպքում էլ չպետք է ստեղծվի խոչընդոտ հետիոտների համար:


39. Վերադասավորման ժամանակ վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց, հարևան երթևեկության գոտիներով առանց ուղղությունը փոխելու երթևեկող տրանսպորտային միջոցներին: Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:


40. Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ այն դեպքերի, երբ`

  1. մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ.

  2. ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից.

  3. հնարավորություն չունի դա կատարելու՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով:

Երթևեկելի մասի ձախ կողմում, նույն մակարդակի վրա համընթաց ուղղության տրամվայի գծերի առկայության դեպքում, ձախ շրջադարձը և հետադարձը պետք է կատարվեն այդ գծերի վրայից, եթե 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» կամ 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշաններով կամ էլ 1.18 գծանշմամբ երթևեկության այլ կարգավորում նախատեսված չէ: Այդ դեպքում չպետք է խոչընդոտ ստեղծվի տրամվային:


41. Շրջադարձը պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի երթևեկության հանդիպակաց կողմում: Աջ շրջադարձի ժամանակ տրանսպորտային միջոցը պետք է երթևեկի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ:


42. Շրջադարձը դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ պետք է իրականացվի այնպես, որպեսզի երթևեկելի մասերի փոխհատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը հայտնվի աջ եզրային մասում, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կարելի է վերադասավորվել, եթե վարորդը համոզված է, որ տվյալ ուղղությամբ երթևեկությունը թույլատրվում է նաև այլ գոտիով:


43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:


44. Խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվային:


45. Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը, որին տրանսպորտային միջոց է մոտենում աջից:


46. Եթե հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ճանապարհը պետք է զիջի իր առջևում խոչընդոտ ունեցող վարորդը: 1.13` «Կտրուկ վայրէջք» և 1.14` «Կտրուկ վերելք» նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում, անկախ խոչընդոտի դասավորությունից, ճանապարհը պետք է զիջի վայրէջքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:


47. Արգելակման գոտու առկայության դեպքում շրջադարձ կատարելու մտադրություն ունեցող վարորդը պետք է նախապես վերադասավորվի այդ գոտի, որտեղ միայն իջեցնի արագությունը: Ճանապարհ մուտք գործելու վայրում, թափառքի գոտու առկայության դեպքում վարորդը պետք է շարունակի երթևեկել դրանով և վերադասավորվի հարևան գոտի` զիջելով ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:


48. Տրանսպորտային միջոցների հետընթացը թույլատրվում է, եթե դրա կատարումն անվտանգ է և խոչընդոտ չի ստեղծում երթևեկության մյուս մասնակիցների համար: Անհրաժեշտության դեպքում վարորդը պետք է դիմի այլ անձանց օգնությանը:


49. Հետընթացն արգելվում է խաչմերուկներում, մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս և կանոնների 50-րդ կետում թվարկված տեղերում:


50. Հետադարձն արգելվում է`

  1. հետիոտնային անցումների վրա.

  2. թունելներում.

  3. կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.

  4. երկաթուղային գծանցներում.

  5. ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.

  6. երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.

  7. միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:

ՆախորդԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըՀաջորդ Գլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասում