DriveMeDriveMe
ԳլխավորՈւսուցումՊարապմունքՄեր մասինԿապ մեզ հետ
ԳլխավորՈւսուցումՊարապմունքԱնձնական էջ

Դուրս գա՞լ

Վստա՞հ ես, որ ցանկանում ես դուրս գալ։ Քո առաջընթացը կպահպանվի։

Ուսուցում

  • Տեսական ուսուցում
  • Թեստեր
  • Քննության սիմուլյացիա

Ընկերություն

  • Մեր մասին
  • Կապ մեզ հետ
  • Քննության գրանցում

Կապ

  • +374 41 262 227
  • drivemeyerevan@gmail.com
  • Մովսես Խորենացի 160/1, Երևան
WhatsAppTelegramInstagramFacebook
DriveMeDriveMe

Ժամանակակից ավտոդպրոց՝ տեսությամբ, թեստերով, քննության սիմուլյացիայով և փորձառու հրահանգիչներով։

ՆերբեռնիրApp StoreՆերբեռնիրGoogle Play
© 2026 DriveMe։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Օգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականություն
Ուսուցում

ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ

ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՆշաններ և գծանշումներ

Ուսուցում

Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Նախազգուշացնող նշաններԱռավելության նշաններԱրգելող նշաններԹելադրող նշաններՀատուկ թելադրանքի նշաններՏեղեկատվության նշաններՍպասարկման նշաններԼրացուցիչ տեղեկատվության նշաններ
Հորիզոնական գծանշումներՈւղղաձիգ գծանշումներ
Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ
Արգելակային համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկՂեկային կառավարման համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկԱրտաքին լուսային սարքերի անսարքությունների ու պայմանների ցանկԱնիվների ու դողերի անսարքությունների ու պայմանների ցանկՇարժիչի անսարքությունների ու պայմանների ցանկԱյլ անսարքությունների ու պայմանների ցանկ
Օրենքում կիրառվող հասկացություններՀոդված 13․ Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումներըՀոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջներըՀոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականություններըՀոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքըՀոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

Գլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումը

26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով:


27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության տրանսպորտային միջոցների վրա կարող է միացված լինել նաև կարմիր գույնի առկայծող փարոսիկ:


28. Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:


29. Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:


30. Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:


31. Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:


32. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս և ծառայում են երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:


33. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկները պետք է միացված լինեն` 1) այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք իրականացնում են ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ. 2) կանոնների 163-րդ կետով սահմանված ցուցանիշները գերազանցող չափերով, մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող և դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա. 3) վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրող ու դրանք ուղեկցող տրանսպորտային միջոցների վրա:


34. Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 1-ին ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 42-րդ, 55-60-րդ, 63-րդ և 116-րդ կետերի, գծանշումների և նշանների պահանջները` բացառությամբ 2.2` «Գլխավոր ճանապարհի վերջ», 2.4` «Զիջեք ճանապարհը», 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է», 2.6` «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11` «Զանգվածի սահմանափակում», 3.12` «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13` «Բարձրության սահմանափակում», 3.14` «Լայնության սահմանափակում», 3.17.2` «Վտանգ», 3.20` «Վազանցն արգելվում է» ճանապարհային նշանների: Դեղին կամ նարնջագույն առկայծող փարոսիկներ միացրած` կանոնների 33-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տրանսպորտային միջոցների վարորդները, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների 60-րդ կետի և գծանշումների պահանջները:


35. Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները կարող են դրանք միացնել, ընդ որում, հատուկ ձայնային ազդանշանի հետ միասին, միայն այդ տրանսպորտային միջոցների վրա հարձակում գործելու դեպքում: Այդ փարոսիկները երթևեկության առավելություն չեն տալիս ու ծառայում են միայն ոստիկանության ծառայողների և այլ անձանց ուշադրությունը գրավելու համար:

ՆախորդԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըՀաջորդ Գլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումը