DriveMeDriveMe
ԳլխավորՈւսուցումՊարապմունքՄեր մասինԿապ մեզ հետ
ԳլխավորՈւսուցումՊարապմունքԱնձնական էջ

Դուրս գա՞լ

Վստա՞հ ես, որ ցանկանում ես դուրս գալ։ Քո առաջընթացը կպահպանվի։

Ուսուցում

  • Տեսական ուսուցում
  • Թեստեր
  • Քննության սիմուլյացիա

Ընկերություն

  • Մեր մասին
  • Կապ մեզ հետ
  • Քննության գրանցում

Կապ

  • +374 41 262 227
  • drivemeyerevan@gmail.com
  • Մովսես Խորենացի 160/1, Երևան
WhatsAppTelegramInstagramFacebook
DriveMeDriveMe

Ժամանակակից ավտոդպրոց՝ տեսությամբ, թեստերով, քննության սիմուլյացիայով և փորձառու հրահանգիչներով։

ՆերբեռնիրApp StoreՆերբեռնիրGoogle Play
© 2026 DriveMe։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Օգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականություն
Ուսուցում

ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ

ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՆշաններ և գծանշումներ

Ուսուցում

Օրենքում կիրառվող հասկացություններՀոդված 13․ Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումներըՀոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջներըՀոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականություններըՀոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքըՀոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները
Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Նախազգուշացնող նշաններԱռավելության նշաններԱրգելող նշաններԹելադրող նշաններՀատուկ թելադրանքի նշաններՏեղեկատվության նշաններՍպասարկման նշաններԼրացուցիչ տեղեկատվության նշաններ
Հորիզոնական գծանշումներՈւղղաձիգ գծանշումներ
Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ
Արգելակային համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկՂեկային կառավարման համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկԱրտաքին լուսային սարքերի անսարքությունների ու պայմանների ցանկԱնիվների ու դողերի անսարքությունների ու պայմանների ցանկՇարժիչի անսարքությունների ու պայմանների ցանկԱյլ անսարքությունների ու պայմանների ցանկ
Օրենքում կիրառվող հասկացություններՀոդված 13․ Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումներըՀոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջներըՀոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականություններըՀոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքըՀոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

Հոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը

1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի և ենթակարգերի.

1) «AM» ենթակարգ` մոպեդներ և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներ.

1.1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով, և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր).

2) «A» կարգ` մոտոցիկլեր, բացառությամբ «AM» և «A1» ենթակարգերին վերաբերող տրանսպորտային միջոցների.

3) «B1» ենթակարգ` տրիցիկլեր և քվադրիցիկլեր.

4) «B» կարգ`
ա. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, կամ

բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ

գ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը.

5) «C1» ենթակարգ`

ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը, կամ

բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

6) «C» կարգ`

ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, կամ

բ. ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

7) «D1» ենթակարգ`

ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ

բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

8) «D» կարգ`

ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ

բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

9) «BE» կարգ`

ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը և գերազանցում է ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, կամ

բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը.

10) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.

11) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.

12) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղևորներ փոխադրելու համար, և որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.

13) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.

14) «T» կարգ` տրոլեյբուս:


2. «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավելի, քան 8 ուղևոր, իսկ դրանից ավելի ուղևոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:


3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է`

  1. «AM» ենթակարգի` 16 տարին լրացած անձանց, իսկ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.

  2. «D» կարգի և «D1» ենթակարգի` 21 տարին լրացած, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում` 19 տարին լրացած, և «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

  3. «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1E» և «D1E» ենթակարգերի` 19 տարին լրացած, և համապատասխանաբար «B», «C» կամ «D» կարգերի կամ «C1» կամ «D1» ենթակարգերի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

  4. «T» կարգի` 20 տարին լրացած անձանց:


5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում՝

  1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող.

  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող այդ անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից՝ երեք ամիս ժամկետով:


6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու պահից:


7. «A» և «B» կարգերի ու «AM», «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:


8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամկետով, բայց ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից ոչ ավելի:


9. Տրոլեյբուս վարելու իրավունք տալու համար գործնական քննությունն ընդունում են տրոլեյբուս շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:


10. «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «AM» և «A1» ենթակարգի, ինչպես նաև մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ:


11. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների՝ մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վարորդական վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:


12. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:


13. Այլ պետություններում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:


14. Կորցրած կամ գողացված օտարերկրյա (բացառությամբ ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված) ազգային և միջազգային վարորդական վկայականի փոխարեն Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացում չի կատարվում:


15. Այլ պետություններում ստացած և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականներով չեն փոխանակվում, և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:


16. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային վարորդական վկայականով թույլատրվում է վարել տրանսպորտային միջոցներ միայն ազգային վարորդական վկայականի առկայության դեպքում:


17. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի: Սույն մասով նախատեսված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ:


18. Այլ երկրում, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետ համատեղ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի մասնակից, տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով համարվում է գործող Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ վարորդական վկայականի բոլոր գրառումները կատարված են կամ կրկնօրինակված են լատիներեն տառերով:


19. Օտարերկրյա ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են գործող նշված վարորդական վկայականների համապատասխան կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների համար` տիրապետողների տարիքը սույն հոդվածով սահմանված տարիքը լրանալու պահից:

ՆախորդՀոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականություններըՀաջորդ Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները