DriveMeDriveMe
ԳլխավորՈւսուցումՊարապմունքՄեր մասինԿապ մեզ հետ
ԳլխավորՈւսուցումՊարապմունքԱնձնական էջ

Դուրս գա՞լ

Վստա՞հ ես, որ ցանկանում ես դուրս գալ։ Քո առաջընթացը կպահպանվի։

Ուսուցում

  • Տեսական ուսուցում
  • Թեստեր
  • Քննության սիմուլյացիա

Ընկերություն

  • Մեր մասին
  • Կապ մեզ հետ
  • Քննության գրանցում

Կապ

  • +374 41 262 227
  • drivemeyerevan@gmail.com
  • Մովսես Խորենացի 160/1, Երևան
WhatsAppTelegramInstagramFacebook
DriveMeDriveMe

Ժամանակակից ավտոդպրոց՝ տեսությամբ, թեստերով, քննության սիմուլյացիայով և փորձառու հրահանգիչներով։

ՆերբեռնիրApp StoreՆերբեռնիրGoogle Play
© 2026 DriveMe։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Օգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականություն
Ուսուցում

ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ

ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՆշաններ և գծանշումներ

Ուսուցում

Նախազգուշացնող նշաններԱռավելության նշաններԱրգելող նշաններԹելադրող նշաններՀատուկ թելադրանքի նշաններՏեղեկատվության նշաններՍպասարկման նշաններԼրացուցիչ տեղեկատվության նշաններ
Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Նախազգուշացնող նշաններԱռավելության նշաններԱրգելող նշաններԹելադրող նշաններՀատուկ թելադրանքի նշաններՏեղեկատվության նշաններՍպասարկման նշաններԼրացուցիչ տեղեկատվության նշաններ
Հորիզոնական գծանշումներՈւղղաձիգ գծանշումներ
Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ
Արգելակային համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկՂեկային կառավարման համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկԱրտաքին լուսային սարքերի անսարքությունների ու պայմանների ցանկԱնիվների ու դողերի անսարքությունների ու պայմանների ցանկՇարժիչի անսարքությունների ու պայմանների ցանկԱյլ անսարքությունների ու պայմանների ցանկ
Օրենքում կիրառվող հասկացություններՀոդված 13․ Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումներըՀոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջներըՀոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականություններըՀոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքըՀոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

Տեղեկատվության նշաններ

Տեղեկատվության նշանները տեղեկացնում են բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին:

6.1. «Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում»

6.1. «Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում»

կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում.

6.2. «Առաջարկվող արագություն»

6.2. «Առաջարկվող արագություն»

ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն: Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, սակայն, եթե այդ նշանը կիրառվում է նախազգուշացնող նշանի հետ միասին, ազդման գոտին որոշվում է վտանգավոր հատվածի երկարությամբ:

6.3.1. «Հետադարձի տեղ»

6.3.1. «Հետադարձի տեղ»

ձախ շրջադարձն արգելվում է.

6.3.2. «Հետադարձի գոտի»

6.3.2. «Հետադարձի գոտի»

հետադարձի համար գոտու երկարությունը: Ձախ շրջադարձն արգելվում է.

6.4. «Կայանման տեղ»

6.4. «Կայանման տեղ»

6.5. «Վթարային կանգառի գոտի»

6.5. «Վթարային կանգառի գոտի»

կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի.

6.6. «Ստորգետնյա հետիոտնային անցում»

6.6. «Ստորգետնյա հետիոտնային անցում»

6.7. «Վերգետնյա հետիոտնային անցում»

6.7. «Վերգետնյա հետիոտնային անցում»

6.8.1. «Փակուղի»

6.8.1. «Փակուղի»

միջանցիկ անցում չունեցող ճանապարհ.

6.8.2. «Փակուղի»

6.8.2. «Փակուղի»

միջանցիկ անցում չունեցող ճանապարհ:

6.8.3. «Փակուղի»

6.8.3. «Փակուղի»

միջանցիկ անցում չունեցող ճանապարհ:

6.9.1. «Ուղղությունների նախնական ցուցիչ»

6.9.1. «Ուղղությունների նախնական ցուցիչ»

Երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ:
Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր:

6.9.1 նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ:

Կապույտ հիմնագույնով նշանները տեղադրվում են բնակավայրերից դուրս գտնվող ճանապարհներին

Կանաչ հիմնագույնով նշանները տեղադրվում են ավտոմայրուղիներին։

Սպիտակ հիմնագույնով նշանները տեղադրվում են բնակավայրերում գտնվող ճանապարհներին։

6.9.2. «Ուղղության նախնական ցուցիչ»

6.9.2. «Ուղղության նախնական ցուցիչ»

Երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ:
Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը

Կապույտ հիմնագույնով նշանները տեղադրվում են բնակավայրերից դուրս գտնվող ճանապարհներին։

Սպիտակ հիմնագույնով նշանները տեղադրվում են բնակավայրերում գտնվող ճանապարհներին։

6.9.3. «Երթևեկության սխեմա»

6.9.3. «Երթևեկության սխեմա»

երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ: Նշանի վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր:

6.10.1. «Ուղղությունների ցուցիչ»

6.10.1. «Ուղղությունների ցուցիչ»

Դեպի երթուղու կետերը շարժվելու ուղղություններ: Նշանի վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր:

6.10.2. «Ուղղության ցուցիչ»

6.10.2. «Ուղղության ցուցիչ»

Դեպի երթուղու կետերը շարժվելու ուղղություններ: Նշանի վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր։

6.11. «Օբյեկտի անվանում»

6.11. «Օբյեկտի անվանում»

Բնակավայրերից բացի` այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն)։

6.12. «Հեռավորությունների ցուցիչ»

6.12. «Հեռավորությունների ցուցիչ»

Մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ)։

6.13. «Կիլոմետրային նշան»

6.13. «Կիլոմետրային նշան»

մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ).

6.14.1. «Երթուղու համարը»

6.14.1. «Երթուղու համարը»

ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը

6.14.2. «Երթուղու համարը»

6.14.2. «Երթուղու համարը»

ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը.

6.15.1. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար»

6.15.1. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար»

Բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների վարորդներին առաջարկում է երթևեկել ուղիղ, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է։

6.15.2. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար»

6.15.2. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար»

Բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների վարորդներին առաջարկում է երթևեկել դեպի աջ, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է։

6.15.3. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար»

6.15.3. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար»

Բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների վարորդներին առաջարկում է երթևեկել դեպի ձախ, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է։

6.16. «Կանգ-գիծ»

6.16. «Կանգ-գիծ»

լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ.

6.17. «Շրջանցման սխեմա»

6.17. «Շրջանցման սխեմա»

երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի.

6.18.1. «Շրջանցման ուղղություն»

6.18.1. «Շրջանցման ուղղություն»

Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածը շրջանցելու համար ճանապարհը շարունակել ուղիղ։

6.18.2. «Շրջանցման ուղղություն»

6.18.2. «Շրջանցման ուղղություն»

Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածը շրջանցելու համար թեքվել աջ։

6.18.3. «Շրջանցման ուղղություն»

6.18.3. «Շրջանցման ուղղություն»

Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածը շրջանցելու համար թեքվել ձախ։

6.19.1. «Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ»

6.19.1. «Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ»

Բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկության համար փակ հատվածը շրջանցել հանդիպակաց երթևեկելի մաս վերադասավորվելով։

6.19.2. «Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ»

6.19.2. «Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ»

Բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման վերջում վերադասավորվել աջակողմյան երթևեկելի մաս։

Բնակավայրից դուրս տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ երթևեկությունը դեպի նշված բնակավայր կամ օբյեկտ իրականացվում է համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով:

Բնակավայրերում տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնի ներդիրը նշանակում է, որ տվյալ բնակավայրից դուրս գալուց հետո երթևեկությունը դեպի նշանների վրա նշված բնակավայր կամ օբյեկտ կիրականացվի համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով, իսկ նշանի սպիտակ հիմնագույնը նշանակում է, որ նշված օբյեկտը գտնվում է տվյալ բնակավայրում:

6.20.1. «Վթարային ելք»

6.20.1. «Վթարային ելք»

թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը:

6.20.2. «Վթարային ելք»

6.20.2. «Վթարային ելք»

թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը:

6.21.1. «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն»

6.21.1. «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն»

ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը:

6.21.2. «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն»

6.21.2. «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն»

ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը:

ՆախորդՀատուկ թելադրանքի նշաններՀաջորդ Սպասարկման նշաններ