DriveMeDriveMe
ԳլխավորՈւսուցումՊարապմունքՄեր մասինԿապ մեզ հետ
ԳլխավորՈւսուցումՊարապմունքԱնձնական էջ

Դուրս գա՞լ

Վստա՞հ ես, որ ցանկանում ես դուրս գալ։ Քո առաջընթացը կպահպանվի։

Ուսուցում

  • Տեսական ուսուցում
  • Թեստեր
  • Քննության սիմուլյացիա

Ընկերություն

  • Մեր մասին
  • Կապ մեզ հետ
  • Քննության գրանցում

Կապ

  • +374 41 262 227
  • drivemeyerevan@gmail.com
  • Մովսես Խորենացի 160/1, Երևան
WhatsAppTelegramInstagramFacebook
DriveMeDriveMe

Ժամանակակից ավտոդպրոց՝ տեսությամբ, թեստերով, քննության սիմուլյացիայով և փորձառու հրահանգիչներով։

ՆերբեռնիրApp StoreՆերբեռնիրGoogle Play
© 2026 DriveMe։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Օգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականություն
Ուսուցում

ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ

ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՆշաններ և գծանշումներ

Ուսուցում

Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Գլուխ I. Ընդհանուր դրույթներԳլուխ II. Լուսացույցի և կարգավորողի ազդանշաններըԳլուխ III. Վթարային ազդանշանի և «Վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառումըԳլուխ IV. Հատուկ ազդանշանների կիրառումըԳլուխ V. Երթևեկության սկիզբը և մանևրումըԳլուխ VI. Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասումԳլուխ VII. Երթևեկության արագությունըԳլուխ VIII. ՎազանցըԳլուխ IX. Կանգառը և կայանումըԳլուխ X. Խաչմերուկների անցումըԳլուխ XI. Հետիոտնային անցումների հատումըԳլուխ XII. Երթևեկությունը երկաթուղային գծանցներովԳլուխ XIII. Երթևեկությունն ավտոմայրուղիներովԳլուխ XIV. Երթևեկությունը բնակելի գոտիներումԳլուխ XV. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը և դրանց կանգառի կետերի անցումըԳլուխ XVI. Արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանի կիրառումըԳլուխ XVII. Մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումըԳլուխ XVIII. Ուսումնական վարումըԳլուխ XIX. Մարդկանց փոխադրումըԳլուխ XX. Բեռների փոխադրումըԳլուխ XXI. Ճանապարհային նշանները (N 1 ձև), ճանապարհային գծանշումը (N 2 ձև) և դրանց բնութագրերը, տրանսպորտային միջոցի ճանաչման նշանները (N 3 ձև)
Նախազգուշացնող նշաններԱռավելության նշաններԱրգելող նշաններԹելադրող նշաններՀատուկ թելադրանքի նշաններՏեղեկատվության նշաններՍպասարկման նշաններԼրացուցիչ տեղեկատվության նշաններ
Հորիզոնական գծանշումներՈւղղաձիգ գծանշումներ
Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ
Արգելակային համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկՂեկային կառավարման համակարգերի անսարքությունների ու պայմանների ցանկԱրտաքին լուսային սարքերի անսարքությունների ու պայմանների ցանկԱնիվների ու դողերի անսարքությունների ու պայմանների ցանկՇարժիչի անսարքությունների ու պայմանների ցանկԱյլ անսարքությունների ու պայմանների ցանկ
Օրենքում կիրառվող հասկացություններՀոդված 13․ Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումներըՀոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջներըՀոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականություններըՀոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքըՀոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

Գլուխ IX. Կանգառը և կայանումը

78. Տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին: Կանոնների 81-րդ կետով նախատեսված դեպքում կայանումը թույլատրվում է նաև մայթեզրին:


79. Բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`

  1. յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.

  2. միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):


80. Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:


81. Երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները` 6.4` «Կայանման տեղ» նշանի և 8.6.2, 8.6.3, 8.6.6-8.6.9` «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ցուցանակներից որևէ մեկի առկայության դեպքում:


82. Բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:


83. Կանգառն արգելված վայրում հարկադրված կանգառ կատարելու դեպքում կանոնների 22-րդ և 23-րդ կետերի պահանջները կատարելուց հետո վարորդը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար:


84. Կանգառն արգելվում է`

  1. մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.

  2. երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.

  3. այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է.

  4. հետիոտնային անցումների վրա և շարժման ուղղությամբ հետիոտնային անցումից առաջ՝ 5 մ մոտ վայրում.

  5. երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.

  6. խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).

  7. 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ.

  8. այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար:


85. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից դուրս` բացառությամբ հարկադրված կանգառի դեպքերի:


86. Կայանումն արգելվում է`

  1. կանգառն արգելված վայրում.

  2. բնակավայրերից դուրս` 2.1. «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա.

  3. երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:

ՆախորդԳլուխ VIII. ՎազանցըՀաջորդ Գլուխ X. Խաչմերուկների անցումը