Թելադրող նշաններ
Թելադրող նշանները ցույց են տալիս երթևեկության թույլատրելի ուղղությունները, նվազագույն արագությունը, ինչպես նաև հետիոտների և որոշ տրանսպորտային միջոցների վարորդների համար նախատեսում են երթևեկության ուղղությունները: Դրանք են`

4.1.1. «Երթևեկությունն ուղիղ»
Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը: Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակեր և ճանապարհին մերձակա այլ տարածքներ.
նշանը կարող է կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով
նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
նշանի ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

4.1.2. «Երթևեկությունը դեպի աջ»
նշանը կարող է կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով
նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
նշանի ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

4.1.3. «Երթևեկությունը դեպի ձախ»
Ձախ շրջադարձ թույլատրող նշանը թույլատրում է նաև հետադարձը:
նշանը կարող է կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով
նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
նշանի ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

4.1.4. «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ»
նշանը կարող է կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով
նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
նշանի ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

4.1.5. «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ»
Ձախ շրջադարձ թույլատրող նշանը թույլատրում է նաև հետադարձը:
նշանը կարող է կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով
նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
նշանի ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

4.1.6. «Երթևեկությունը դեպի աջ կամ դեպի ձախ»
թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով:
Ձախ շրջադարձ թույլատրող նշանը թույլատրում է նաև հետադարձը:
նշանը կարող է կիրառվել տվյալ հատման վայրում երթևեկության ուղղությունների ձևի սլաքների տեսքով
նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
նշանի ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը:

4.2.1. «Արգելքի շրջանցումն աջից»
շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից.

4.2.2. «Արգելքի շրջանցումը ձախից»
շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից.

4.2.3. «Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից»
շրջանցումը թույլատրվում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից:

4.3. «Շրջանաձև երթևեկություն»
երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ.

4.4.1 «Հեծանվային արահետ»
թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով: Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները.

4.4.2 «Հեծանվային արահետի վերջ»

4.5.1 «Հետիոտնային արահետ»
թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը:

4.5.2 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)»

4.5.3 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)»

4.5.4 «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)»
Կառուցվածքորեն և (կամ) 1.2, 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հեծանվահետիոտնային արահետ.

4.5.5. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)»
Կառուցվածքորեն և (կամ) 1.2, 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հեծանվահետիոտնային արահետ.

4.5.6 «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)»

4.5.7. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)»

4.6. «Նվազագույն արագության սահմանափակում»
թույլատրվում է երթևեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ.

4.7. «Նվազագույն արագության սահմանափակման գոտու վերջ»

4.8.1 «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն»
«Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն ուղիղ:

4.8.2 «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն»
«Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն դեպի աջ:

4.8.3 «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն»
«Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն դեպի ձախ:

4.9.1. «Երթևեկությունը հակասահքային շղթաներով»
ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության պայմաններում միայն 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաների կիրառումով՝ առնվազն երկու տանող անիվների վրա։ 4.9.1 նշանի ազդման գոտին նշանի տեղակայման վայրից մինչև 4.9.2 նշանը եղած տարածությունն է։ 4.9.1 նշանը կիրառվում է 8.5.8 ցուցանակի հետ։ 4.9.1 նախնական նշանը թույլատրվում է կիրառել 8.1.1 ցուցանակի հետ:

4.9.2. «Հակասահքային շղթաներով երթևեկության վերջ»
նշանը ցույց է տալիս 4.9.1 նշանի ազդման գոտու վերջը: