Արգելող նշաններ
Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ: Դրանք են`

3.1. «Մուտքն արգելվում է»
արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ.
Նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

3.2. «Երթևեկությունն արգելվում է»
արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
Նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:
Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.3. «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է»
Նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:
Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.4. «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է»
արգելվում է 3.5 տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.5. «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է»
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.6. «Տրակտորների երթևեկությունն արգելվում է»
արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.7. «Կցորդով երթևեկությունն արգելվում է»
արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.8. «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է»
արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.9. «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է»
արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.10. «Հետիոտների տեղաշարժն արգելվում է»
Նշանի ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դա տեղադրված է:

3.11. «Զանգվածի սահմանափակում»
արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից.

3.12. «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում»
արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից.

3.13. «Բարձրության սահմանափակում»
արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.

3.14. «Լայնության սահմանափակում»
արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.

3.15. «Երկարության սահմանափակում»
արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.

3.16. «Նվազագույն միջտարածության սահմանափակում»
արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն: Ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.1 «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ:

3.17.1. «Մաքսային կետ»
արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով.

3.17.2. «Վտանգ»
արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների, երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո.

3.17.3. «Հսկիչ կետ»
արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով.

3.18.1. «Աջ շրջադարձն արգելվում է»
Նշանի ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է.
նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

3.18.2. «Ձախ շրջադարձն արգելվում է»
Նշանի ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է.
նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

3.19. «Հետադարձն արգելվում է»
նշանի ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

3.20. «Վազանցն արգելվում է»
արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը: Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն: Ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.1 «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ:

3.21. «Վազանցի արգելման գոտու վերջ»

3.22. «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է»
բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցն արգելվում է՝ բացառությամբ մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանի ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն:

3.23. «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ»

3.24. «Առավելագույն արագության սահմանափակում»
արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանի ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն:

3.25. «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ»

3.26. «Ձայնային ազդանշան տալն արգելվում է»
արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից՝ բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար.
ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.1 «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանի ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.

3.27. «Կանգառն արգելվում է»
արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանի ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.
ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.
ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.2 «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3 «Ազդման գոտի» ցուցանակով
3.27 նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:

3.28. «Կայանելն արգելվում է»
արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը.
Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա: Նշանի ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.
նշանի համար ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.2 «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3 «Ազդման գոտի» ցուցանակով
նշանը կարող է կիրառվել 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:

3.29. «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին»
Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա: Նշանի ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են.
Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.
նշանի համար ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.2 «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3 «Ազդման գոտի» ցուցանակով

3.30. «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին»
3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում. Նշանի ազդեցությունը չի տարածվում I և II խմբերի հաշմանդամների կողմից ղեկավարվող կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա: Նշանի ազդեցությունը տարածվում է ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են. Նշանի ազդեցությունը տարածվում է նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.
նշանի համար ազդման գոտին կարող է նվազեցվել 8.2.2 «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3 «Ազդման գոտի» ցուցանակով

3.31. «Բոլոր սահմանափակումների գոտու վերջ»
նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30 նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը.

3.32. «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է»
արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով.
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

3.33. «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է»
արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի).
նշանը երկու ուղղությամբ էլ արգելում է համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը: